Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ․ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

ՆԳՆ ՍՊՏԾ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ․ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

428
Տարածել

   ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունն ամփոփում է մայիսին կատարած աշխատանքները։

   Երևան քաղաքի 2 դպրոցում իրականացվել է ուսումնական տարհանման վարժանք՝ 391 աշակերտի և 67 աշխատակցի մասնակցությամբ:

   Երևան քաղաքի 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունում իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում: Ուսուցանվել է 105 սան և 38 աշխատակից:

   Արմավիրի մարզի 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսուցանվել է 157 սան և 36 աշխատակից:

   Սյունիքի մարզի 5 դպրոցում ուսուցանվել է 250 աշակերտ և 61 աշխատակից, Տավուշի մարզի 6 դպրոցում՝ 288 աշակերտ և 58 աշխատակից, Լոռու մարզի 5 դպրոցում՝ 256 աշակերտ և 34 աշխատակից, Շիրակի մարզի 8 դպրոցում՝ 232 աշակերտ և 68 աշխատակից:

   Սյունիքի մարզի 4 դպրոցում իրականացված տարհանման վարժանքին մասնակցել է 186 աշակերտ և 87 աշխատակից, Տավուշի մարզի 7 դպրոցում՝ 865 աշակերտ և 97 աշխատակից,  Լոռու մարզի 4 դպրոցում՝ 425 աշակերտ և 76 աշխատակից, Շիրակի մարզի 8 դպրոցում՝ 570 աշակերտ և 112 աշխատակից։

   Շիրակի մարզի 1 դպրոցում իրականացվել է խաղ-վիկտորինա «Պատրաստ եղի՛ր դիմակայել աղետին» խորագրով, մասնակցել է 24 աշակերտ և 66 հանդիսատես:

   Կազմակերպվել են նաև ճանաչողական այցեր

  • Գառնիի երկրաֆիզիկական դիտարան․ Երևանի քաղաքի 2 դպրոցից ներկա է եղել 40 աշակերտ, 3 ուսուցիչ և 1 ծնող․
  • Գորիսի տարածաշրջանային կենտրոն․ Գորիս համայնքի գյուղատնտեսական քոլեջից ներկա է եղել 8 ուսանող և 1 դասախոս․
  • ՍՊՏԾ հյուսիսային տարածքային կենտրոն․ Շիրակի մարզի 1 դպրոցից ներկա է եղել 21 աշակերտ, 1 ուսուցիչ և 3 ծնող։

   Ընդհանուր՝ Երևան քաղաքում և մարզերում ուսուցանվել և տարհանվել է 4627 անձ:

   Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է ԲՏԱ վարչությունը