Մայիսի 23-29-ը Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ մայիսի 29-ին Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝
- մայիսի 25-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 69 կմ հարավ՝ 4-5 բալ ուժգնությամբ․
- մայիսի 26-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 34 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝
- մայիսի 25-ին Վանուատուի Պորտ Վիլա քաղաքից 80 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 6.3 մագնիտուդով․
- մայիսի 26-ին Տոնգայի Պանգայի քաղաքից 64 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 6.6 մագնիտուդով։
Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ