Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

795
Տարածել

   Մայիսի 16-22-ը ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցել։

   Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

  • մայիսի 17-ին Ռուսաստանում՝ Ախտի գյուղից 35 կմ հյուսիս-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,
  • մայիսի 19-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 20 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ մայիսի 19-ին Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում՝ 6.0 մագնիտուդով։
Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ