Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

506
Տարածել

   Մայիսի 9-15-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցել։

   Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

  • մայիսի 8-ին Թուրքիայում՝ Աղրի քաղաքից 38 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ․
  • մայիսի 13-ին Իրանում՝ Մակու քաղաքից 51 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ, մասնավորապես՝ մայիսի 12-ին Մեքսիկայի Տապաչուլա քաղաքից 44 կմ դեպի հարավ՝ 6.4 մագնիտուդով: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

   ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ