ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի և Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության տարեկան աշխատանքային պլանի համաձայն՝ ապրիլ ամսին կատարվել են հետևյալ աշխատանքները՝
- Երևան քաղաքի վարչական շրջանների 6 դպրոցում իրականացվել է ուսումնական տարհանման վարժանք: Տարհանվել է 2879 աշակերտ, 300 ուսուցիչ և աշխատակից:
- Երևանի քաղաքի 2 դպրոցում իրականացվել է թեմատիկ խաղ-վիկտորինա և սպորտային շարժական խաղ-մրցույթ: Մասնակցել է 110 աշակերտ, 24 ուսուցիչ և 264 հանդիսատես:
- Արմավիրի մարզի 4 դպրոցում ուսուցանվել է 415 աշակերտ և 112 ուսուցիչ, Շիրակի մարզի 7 դպրոցում` 303 աշակերտ և 121 ուսուցիչ, Լոռու մարզի 8 դպրոցում` 423 աշակերտ և 83 ուսուցիչ, Սյունիքի մարզի 5 դպրոցում` 548 աշակերտ և 80 ուսուցիչ: Գեղարքունիքի մարզի 6 դպրոցում ուսումնական տարհանման վարժանքի են մասնակցել 1828 աշակերտ և 263 ուսուցիչ, Սյունիքի մարզի 6 դպրոցում` 519 աշակերտ և 145 ուսուցիչ, Շիրակի մարզի 7 դպրոցում` 583 աշակերտ և 133 ուսուցիչ, Լոռու մարզի 5 դպրոցում` 1072 աշակերտ և 121 ուսուցիչ:
- Ճանաչողական այցով Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում են եղել Երևան քաղաքի 3 դպրոցի 70 աշակերտ, 10 ուսուցիչ և 4 ծնող։ Նրանք մասնակցել են սեյսմապաշտպանության թեմատիկայով սեմինար-քննարկմանը, ծանոթացել սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներին։
- Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գյումրու տարածքային մասնաճյուղ են այցելել 19 աշակերտ, 1 ուսուցիչ և 3 ծնող: Նրանց ներկայացվել է սեյսմապաշտպանության վարքականոնը։
- «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի մարզերից 44 ուսուցիչ անցել է սեյսմապաշտպանության թեմաներով վերապատրաստում:
Ընդհանուր՝ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ուսուցանվել և տարհանման վարժանքի է մասնակցել 10477 անձ: Կրթական ծրագրերն իրականացվում են ըստ ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 և հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշումների:
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Լուսանկարները տրամադրել են ՍՊՏԾ մասնագետները