Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ 1 ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ 1 ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

538
Տարածել

   Մայիսի 2-8-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ։ Մասնավորապես՝ մայիսի 7-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս՝ 2-3 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ՝

  • մայիսի 4-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 2 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ․
  • մայիսի 5-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

  • մայիսի 5-ին Ինդոնեզիայի Սորոնգ քաղաքից 279 կմ դեպի հարավ՝ 6.1 մագնիտուդով․
  • մայիսի 8-ին Վանուատուի Լուգանվիլ քաղաքից 95 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.1 մագնիտուդով։

   Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

   ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ