Գլխավոր Միջոցառումներ ՊՆ-ՆԳՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀՐՇԵՋ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

ՊՆ-ՆԳՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀՐՇԵՋ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

680
Տարածել

   Մայիսի 2-3-ը ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել է հրշեջ-կիրառական մարզաձևերի ամենամյա մրցաշարը, որին մասնակցել են զինված ուժերի հաստիքային հրշեջ-խմբերից 14 թիմ:

   Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով և մեդալներով:

   Ըստ կանոնակարգի՝ մրցումներին կարող են մասնակցել միայն այն հրշեջ-խմբերը, որոնք ունեն հրշեջ-ավտոմեքենա, հանդերձանք ու սարքավորումներ:  Յուրաքանչյուր թիմում պետք է լինի երկու հրշեջ և մեկ վարորդ:

   Մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին հետևյալ մարզաձևերում՝

  • Մարտական բացազատում հրշեջ ավտոմեքենայից՝ ջուր վերցնելով ջրավազանից և ջուր տալով դեպի թիրախը,
  • Գրոհող սանդուղքով աշտարակի երրորդ հարկի գրոհում,
  • Եռածունկ շարժական սանդուղքով աշտարակի երրորդ հարկի գրոհում:

   Այս տարի մրցավարական կազմում ընդգրկված էին նաև ներկայացուցիչներ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից: Մրցավարների խոսքով՝ թիմերը բավականին պատրաստված էին, շատերը գերազանցեցին նախորդ տարվա արդյունքը: Հատուկ ուշադրություն է դարձվել մրցատարածքի հաղթահարման ժամանակ կիրառված տեխնիկական հնարքներին և  անվտանգության կանոնների պահպանմանը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ և «Զինուժ Մեդիայի»