Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

332
Տարածել

   Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

   Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ. Մասնավորապես՝ մայիսի 1-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 9 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ։

   Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

  • Ապրիլի 26-ին Միջհնդկական լեռնաշղթայի տարածքում՝ 6.0 մագնիտուդով․
  • Ապրիլի 26-ին Ճապոնիայի Բոնին կղզեխմբի տարածքում և Ինդոնեզիայի Սորեանգ քաղաքից 93 կմ դեպի հարավ՝ համապատասխանաբար 6.5 և 6.1 մագնիտուդով։

   Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

   ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»