Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ. 6 ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ. 6 ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

286
Տարածել

   Ապրիլի 11-17-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ՝

  • Ապրիլի 13-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ․
  • Ապրիլի 13-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 10 կմ արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ․
  • Ապրիլի 13-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 12 կմ արևելք՝ 3 բալ ուժգնությամբ․
  • Ապրիլի 13-ին Հայաստանում՝ Երևան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ․
  • Ապրիլի 13-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ․
  • Ապրիլի 17-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ  երկրաշարժ չի գրանցվել:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ՝

  • Ապրիլի 14-ին Պապուա Նոր Գվինեայի Կիմբե քաղաքից 101 կմ դեպի արևելք՝ 6.5 մագնիտուդով․
  • Ապրիլի 17-ին Ճապոնիայի Օիտա քաղաքից 74 կմ արևելք՝ 6.2 մագնիտուդով:

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ