Գլխավոր Վերլուծություն ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

ՆԳՆ ՍՊՏԾ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

374
Տարածել

   Մարտի 20-27-ը ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ՝

  • Մարտի 20-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 14 կմ արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 20-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 30 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 20-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 26 կմ արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ՝

  • Մարտի 22-ին Ինդոնեզիայի Տուբան քաղաքից 117 կմ դեպի հյուսիս՝ 6.4 մագնիտուդով։
  • Մարտի 23-ին Պապուա Նոր Գվինեայի Ամբունթի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 6.9 մագնիտուդով։
  • Մարտի 27-ին Վանուատուի Իսանգել քաղաքից 492 կմ դեպի արևելք՝ 6.7 մագնիտուդով։

Մարտի 23-ի երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 մարդ և ավերվել առնվազն 1000 տուն:

 ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»