ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մարտի 20-22-ն անցկացվեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմատիկայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին փրկարար ծառայության Երևան քաղաքի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունների տարբեր ստորաբաժանումների հրամանատարների տեղակալներն ու խմբի պետերը՝ ընդհանուր 15 հոգի։
Առավել մանրամասն՝ այստեղ։