Գլխավոր Վերլուծություն ԱՆՑԱԾ ՅՈԹ ՕՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 2-3 ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱԼ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԿ...

ԱՆՑԱԾ ՅՈԹ ՕՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 2-3 ԵՎ ԱՎԵԼԻ ԲԱԼ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ՄԵԿ ԵՐԿՐԱՇԱՐԺ

443
Տարածել

    Մարտի 14-20-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ, մասնավորապես՝ մարտի 17-ին Գյումրի քաղաքից 13 կմ արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

  Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:

  Տարածաշրջանից դուրս՝ Հյուսիսային միջանտլանտյան լեռնաշղթայի տարածքում, մարտի 14-ին գրանցվել է մեկ երկրաշարժ՝ 6.0 և ավելի մագնիտուդով։

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»