Մարտի 15-ին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությամբ երկրորդ կուրսի եւ բակալավրի կրթական ծրագրի տարբեր մասնագիտությամբ ուսանողներ այցելել էին Արզնիի օդանավակայան։
Նրանք ծանոթացել են Յակ-52 ինքնաթիռին, օդաչուի խցիկի կառուցվածքին, տարբեր սարքավորումներին եւ այլն, հետեւել բարդ էլեմենտներով թռիչքավարմանը։
Առավել մանրամասն՝ այստեղ։