ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն, մարտի 11-13-ն անցկացվում է «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության ապահովում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի եւ խմբի պետեր՝ 14 փրկարար:
Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր են, հաջորդ օրերին՝ գործնական պարապմունքներ՝ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում:
Առավել մանրամասն՝ այստեղ: