Հունվարի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որը ամփոփեց ակադեմիայի 2023 թվականի ուսումնական, հետազոտական, ֆինանսական գործունեությունն ու հաստատեց 2024 թվականի բյուջեն: Բացի ակադեմիայի ղեկավարությունից, նիստին մասնակցում էին նաեւ ներքին գործերի փոխնախարար, ՃԿՊԱ խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը եւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Ակադեմիայի աշխատանքների մասին զեկույցը ներկայացրեց ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը: Ըստ նրա, 2023 թվականին ՃԿՊԱ-ն աշխատել է ութ հիմնական ուղղությամբ.
- կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ծառայություններ
- հրշեջ-փրկարարների վերապատրաստում, որակավորման բարձրացում
- բարձրագույն, հետբուհական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում
- բնակչության ուսուցում
- գիտահետազոտական աշխատանքներ
- ուսումնամեթոդական աշխատանքներ
- մշակութային դաստիարակություն
- միջազգային համագործակցություն
Առավել մանրամասն՝ այստեղ: