Գլխավոր Վերլուծություն 2024-ին ՍՊՏԾ կկազմակերպի ուսուցողական ավելի քան 450 միջոցառում

2024-ին ՍՊՏԾ կկազմակերպի ուսուցողական ավելի քան 450 միջոցառում

837
Տարածել

ՀՀ Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունը սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների շրջանակներում 2024 թվականին նախատեսում է իրականացնել ավելի քան 450 միջոցառում` Երեւանի եւ մարզերի ուսումնական հաստատություններում՝ սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում, ուսումնական տագնապ-վարժանքներ, խաղ վիկտորինաներ, սպորտային եւ շարժական խաղ վիկտորինաներ:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետների այցերի ընթացքում դպրոցներին տրամադրվում են դիդակտիկ նյութեր` սեյսմապաշտպանության վարքականոնների վերաբերյալ «Երկրաշարժ» պաստառներ, «Ներկիր ինքդ» գրքույկներ, «Կարգախոս» ուսումնական ձեռնարկ, այլ նյութեր:

Ծառայությունը նախատեսում է նաեւ ակտիվ համագործակցություն պետական գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Մանրամասներին դեռ կանդրադառնանք: