Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

531
Տարածել

2024 թվականի հունվարի 11-17-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ։

  • Հունվարի 11-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 11-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 12-ին  Հայաստանում՝ Բավրա գյուղից 15 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

Հունվարի 14-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Աղստաֆա քաղաքից 30 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ: Հունվարի 11-ին 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Աֆղանստանի Կունդուզ քաղաքից 70 կմ դեպի արեւելք:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»