Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

563
Տարածել

2023 թվականի դեկտեմբերի 14-20-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

  • Դեկտեմբերի 14-ին Իրան՝ Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 16-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 12 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 18-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 46 կմ հարավ-արեւմուք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 19-ին Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 8 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Դեկտեմբերի 15-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Միջին Ատլանտյան լեռնաշղթաjի հարավային մասում: Դեկտեմբերի 20-ին Պերուի Արեկիպա քաղաքից 121 կմ դեպի հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,2 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Դեկտեմբերի 18-ին Չինաստանի Գանսու նահանգի Լանժոու քաղաքից 100 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է 135 մարդ, 980 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավերվել է ավելի քան 15 000 տուն:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»