ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» տեղեկատվական տեխնոլոգիաների խմբի ռոբոտատեխնիկայի լաբորատորիան նոյեմբերի մեկից նոր վարիչ եւ աշխատակից ունի: Տեխնիկական գիտությունների թեկնածու, ավիացիոն նյութագիտության եւ ավիացիայի կառավարման մասնագիտությունների դասավանդման մոտ 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գրիգոր Բաբայանը նշանակվել է լաբորատորիայի վարիչ, իսկ փրկարարի ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Արման Հակոբյանը՝ ծրագրավորող:
Առավել մանրամասն՝ այստեղ: