Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը Ստեփանավան քաղաքում անցկացվել է «Համայնքներում աղետների ռիսկի նվազեցում» խորագրով 5-օրյա դասընթաց, որին մասնակցել են Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողներ Մարինե Գասպարյանը, Մերի Ասուլյանը եւ Սամվել Կարապետյանը։ Նրանք նաեւ Հայկական կարմիր խաչի ընկերության կամավորներ են։
ՀԿԽԸ Ստեփանավանի տարածաշրջանային մասնաճյուղի աղետների կառավարման ոլորտի փորձագետների հրավերով դասընթացը վարում էր Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի խորհրդատու Օլգա Գորինան։
Առավել մանրամասն՝ այստեղ: