ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» սկսվել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելությունը: Ակադեմիան իրականացնում է միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և հետբուհական կրթական ծրագրեր:
Միջին մասնագիտական կրթական ծրագրով գերազանց եւ լավ գնահատականներով շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների ուսումը շարունակել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2-րդ կուրսում:
Ակադեմիան ուսուցում է իրականացնում նաեւ Ստեփանավան քաղաքում:
Առավել մանրամասն՝ այստեղ: