Հունիսի մեկից ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելությունը՝ չորս կրթական ծրագրով:
Բակալավրի կրթական ծրագիր. 6 մասնագիտություն՝ առկա եւ հեռակա ուսուցմամբ:
Մագիստրոսի կրթական ծրագիր. 6 մասնագիտություն՝ առկա եւ հեռակա ուսուցմամբ:
Հետբուհական կրթական ծրագիր. 1 մասնագիտություն
Միջին մասնագիտական կրթական ծրագիր (հիմնական ընդհանուր եւ միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով). 4 մասնագիտություն:
Առավել մանրամասն՝ այստեղ: