ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2023 թվականի հունիսի 19-26-ը ժամանակահատվածում ստացել է 25 զանգ, որից 10-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 7 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 3 զանգ՝ ռազմական գործողություններից տուժած անձի, 2 զանգ՝ բռնության, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի, ինքնասպանության փորձի, ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։