Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են մարզերի փրկարարները. Էլեկտրոմոբիլների վթարներ եւ արեւային էլեկտրակայանների հրդեհաշիջում

Վերապատրաստվում են մարզերի փրկարարները. Էլեկտրոմոբիլների վթարներ եւ արեւային էլեկտրակայանների հրդեհաշիջում

770
Տարածել

Այս տարվա հունվարին, ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» փրկարարների վերապատրաստման ծրագրում ներդրվեց նոր թեմա` էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ (ունեն լիցքավորվող շարժիչ, աշխատում են նաեւ նավթային վառելիքով) ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգություն: Այս թեմայով առաջին դասընթացը կազմակերպվեց մարտին` Երեւանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների 60 ծառայողի համար:

Հունիսի 5-ին եւ 6-ին ՃԿՊԱ-ում անցկացվում է «Էլեկտրոմոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում» եւ «Արեւային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման առանձնահատկությունները» թեմաներով վերապատրաստում Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի փրկարարների համար:

Առավել մանրամասն՝ այստեղ: