Գլխավոր Միջոցառումներ Վերջին զանգ՝ ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»

Վերջին զանգ՝ ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում»

410
Տարածել

Հունիսի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերջին զանգ էր՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների համար: «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության սովորողները՝ կուրսղեկ, բնական գիտությունների ամբիոնի դասախոս Գայանե Վարդանյանի գլխավորությամբ, տոնական միջոցառում էին կազմակերպել:

Շրջանավարտները հիշեցին բոլոր դասախոսներին՝ մայրենի եւ օտար լեզուների, պատմության, արտակարգ իրավիճակների հիմունքների, առաջին օգնության, քաղաքացիական պաշտպանության, մաթեմատիկայի, այլ առարկաների ու շնորհակալություն հայտնեցին ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու, այլ՝ հոգեւոր սնունդ ու կյանքի դասեր քաղելու համար: Այս խոսքերից հետո տրամաբանական էր «ուր էլ լինենք չենք մոռանա մեզ տուն դարձած ակադեմիան» խոստումը: «Ակադեմիա՝ մեր հոգու մասնիկ, մեր սրտի թրթիռ»,- արձանագրեցին շրջանավարտները:

Առավել մանրամասն՝ այստեղ: