ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը հաստատեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալների եւ փրկարար ծառայողների ատեստավորման կարգը եւ ըստ ատեստավորման արդյունքների հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը:
Ըստ կոչումների եւ պաշտոնների, ատեստավորման արդյունքների, փրկարարները կարող են ստանալ 75-598 հազար դրամ հավելավճար:
Օրինակ. գնդապետի կոչումով փրկարարը ատեստավորման «Գերազանց» արդյունքի դեպքում կստանա 400 հազար, «Լավ» արդյունքի դեպքում՝ 300 հազար, «Բավարար» արդյունքի դեպքում՝ 200 հազար դրամ հավելավճար: Կապիտանը՝ համապատասխանաբար՝ 260 հազար, 195 հազար, 130 հազար եւ այլն:
Ըստ նախարարության, որոշումը կապահովվի փրկարար ծառայությունը պատշաճ մասնագիտական պատրաստվածությամբ օժտված կադրերով, կբարձրանան փրկարարական ծառայողների աշխատավարձերը, կմեծանա փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը։