Գլխավոր Միջոցառումներ «Խաղում է կլիման». Ինտելեկտուալ խաղ ՃԿՊԱ ուսանողների նախաձեռնությամբ

«Խաղում է կլիման». Ինտելեկտուալ խաղ ՃԿՊԱ ուսանողների նախաձեռնությամբ

299
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ, կուրսղեկ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սաթենիկ Բակունցի եւ ՃԿՊԱ մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանի աջակցությամբ, մայիսի 16-ին, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կազմակերպվել էր «Խաղում է կլիման» իւնտելեկտուալ խաղ-մրցույթ, նվիրված կլիմային, շրջակա միջավայրին:

Խաղին մասնակցում էր 5 թիմ՝ ՃԿՊԱ միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերից, մրցավարները ՃԿՊԱ դասախոսներն էին՝ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանի նախագահությամբ:

Առավել մանրամասն՝ այստեղ: