2023 թվականի մայիսի 5-11-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 50 քաղաքացու:
Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 75 մարդ` 33 ծառայող, 34 ընտանիքի անդամ, 8 կենսաթոշակառու: 50-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։
Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 3 երթ:
Վարչության մասնագետները կազմակերպել են ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստման դասընթացի մասնակիցների բժշկական ապահովումը: