ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2023 թվականի ապրիլի 24-ից մայիսի 1-ը ժամանակահատվածում ստացել է 22 զանգ, որից 5-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 6 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 3-ական՝ ինքնավնասման սպառնալիքի եւ միջանձնային բնույթի խնդրի, 2 զանգ՝ բռնության, մեկական՝ ինքնասպանության փորձի, ալկոհոլիզմով տառապող քաղաքացու, ռազմական դրության վերաբերյալ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։