ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2023 թվականի աշխատանքային պլանների համաձայն, մարտին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: ՆԳՆ փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.
Արագածոտն
Ապարանում անցկացվել է «Բազմաբնակարան շենքերում էներգամատակարարման համակարգի վթարի դեպքում վթարային բրիգադի գործողությունները», Դաշտադեմի, Վարդաբլուրի, Սասունիկի, Կարբի, Շենավան դպրոցներում՝ «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում ազդարարման, տարհանման եւ պատսպարման միջոցառումների իրականացումը», իսկ Օհանավանի եւ Նոր Երզնկայի դպրոցներում՝ «Բնակչության ազդարարում եւ իրազեկում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Թալին, Արագածավան, Արտենի, Գետափ, Զարինջա, Հացաշեն, Նոր Արթիկ, Թլիկ, Կանչ, Սորիկ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Կոշ, Արուճ, Ուջան, Աշտարակ, Բյուրական համայնքներում ու բնակավայրերում կազմակերպվել են «Տարհանման հավաքակայաններին ներկայացվող պահանջները», «Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի մարմինների գործունեությունը», «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմաներով դասախոսություններ:
Արարատ
Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող ոսկու կորզման կոմբինատի պոչամբարի պատվարի փլուզման դեպքում Արարատ քաղաքի բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» շտաբային ուսումնավարժություններ:
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Այնթափ, Արարատ, Լուսաշող, Արտաշատ, Երասխ, Աբովյան, Դվին համայնքներում եւ բնակավայրերում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ:
Արմավիր
Արմավիր, Բաղրամյան, Վաղարշապատ, Խոյ համայնքներում անցկացվել են «Հրդեհաշիջում եւ ծխապատ գոտուց մարդկանց տարհանում», «Դպրոցի գրադարանում էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած հրդեհի հրդեհաշիջում», «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Գեղարքունիք
Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում անցկացվել են «Միջին ճնշման գազատարի վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը դպրոցներում», «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացում Սեւանա լճում» եւ այլ թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Կոտայք
Չարենցավանում անցկացվել է «Բնակչության, նյութական արժեքների եւ կենդանիների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը ջրածածկման դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Հրազդանում, Եղվարդում, Չարենցավանում, Աբովյանում անցկացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում վարվելակերպի կանոնները», «Հրդեհաշիջման, տարհանման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում ծագած հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով գործնական պարապմունքներ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ դասախոսություններ:
Լոռի
Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Ջրհեղեղների, հեղեղումների եւ սելավների դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպում եւ հետեւանքների վերացում» շտաբային ուսումնավարժություն: Վանաձորում, Արեւաշողում, Դսեղում, Տաշիրում անցկացվել են «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպումը», «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը», «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմաներով գործնական պարապմունքներ:
Շիրակ
Մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» շտաբային ուսումնավարժություն: Գյումրիում, Աշոցքում, Անիում, Ամասիայում, Ախուրյանում անցկացվել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում», «Հրդեհաշիջումը նախակրթական հաստատությունում», «Հրդեհաշիջման կազմակերպումը գազալցակայանում» եւ այլ թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Սյունիք
Կապան, Տեղ, Գորիս համայնքների մի շարք բնակավայրերում անցկացվել են «Անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը սահմանամերձ համայնքներում» շտաբային ուսումնավարժություններ: Կապանում, Սիսիանում, Ագարակում, Մեղրիում, Քաջարանում անցկացվել են «Ազդարարման եւ տարհանման կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Տավուշ
Իջեւանում անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը առեւտրային օբյեկտում» Դիլիջանում եւ Նոյեմբերյանում՝ «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», Բերդում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Դիլիջանում՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Վայոց ձոր
Եղեգնաձոր, Վայք, Արենի, Ջերմուկ համայնքների տարբեր բնակավայրերում անցկացվել են «Հետախուզական եւ վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը Եղեգնաձոր քաղաքի հոսանքազրկման դեպքում», «Ազդարարում, տարհանում, պատսպարում», «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը մանկապարտեզում», «Հրդեհաշիջումը հյուրանոցում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Երեւան
Մայրաքաղաքի փրկարարական վարչությունում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում Էրեբունի վարչական շրջանի բնակչության պաշտպանության կազմակերպումը» շտաբային ուսումնավարժություն: Երեւանի պետական համալսարանում՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Թիվ 2, 32, 49, 70, 89, 90, 106, 129, 130, 141, 158, 162, 168, 171, 200 հիմնական դպրոցներում, 7, 35, 121 մանկապարտեզներում, «Ռ.Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում», «Թիվ 34 գրադարանում», «Նուբարաշեն մարզամշակույթային կենտրոնում», Օհանյան կրթահամալիրում, «Ֆինանսատնտեսագիտական քոլեջում», «Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում», «Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջում», «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջում», «Հայաստանի բնության պետական թանգարանում», Հայաստանի շախմատի ակադեմիայում, «Նաիրիտ» գործարանում, բազմաթիվ մասնավոր ընկերություններում անցկացվել են «Աշակերտների եւ անձնակազմի պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումը», «Անձնակազմի եւ ընթեցողների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Աշխատակիցների եւ ուսանողների պաշտպանության իրականացումը հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկապարտեզում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հատուկ դպրոցում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը թանգարանում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը կոնյակի գործարանում», «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները եւ դրանց նշանակությունը» հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ դասախոսություններ:
Երեւանի եւ բոլոր մարզերի կարեւորագույն եւ վտանգավոր օբյեկտներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, փրկարարների մասնագիտական, շարային, ֆիզիկական պատրաստության բարձրացման դասեր:
Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ