2023 թվականի ապրիլի 6-12-ը ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ
- Ապրիլի 6-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 25 կմ հյուսիս-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ։
- Ապրիլի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 27 կմ հարավ՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 20 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
- Ապրիլի 10-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 38 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
- Ապրիլի 11-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 25 կմ հարավ՝ 4 բալ ուժգնությամբ եւ 30 կմ հյուսիս-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ, իսկ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս՝ 5-6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Երեւան քաղաքում՝ 2 բալ եւ Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս
6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»