ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2023 թվականի ապրիլի 3-10-ը ժամանակահատվածում ստացել է 22 զանգ, որից 4-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 7 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 3 զանգ՝ ինքնասպանության փորձի, երկուական՝ ինքնավնասման սպառնալիքի, ալկոհոլիզմով տառապող քաղաքացու, բռնության, ռազմական դրության վերաբերյալ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։