Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 38 հեռախոսային խորհրդատվություն. Փրկարար ծառայության հոգեբաններն ամփոփում են շաբաթը

38 հեռախոսային խորհրդատվություն. Փրկարար ծառայության հոգեբաններն ամփոփում են շաբաթը

192
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2023 թվականի հունվարի 23-30-ը ժամանակահատվածում ստացել է 38 զանգ, որից 18-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 7 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 4-ական զանգ՝ ինքնասպանության փորձի եւ ինքնավնասման սպառնալիքի, մեկական՝ միջանձնային բնույթի խնդրի, բռնության, հրդեհի, երեխաներին առնչվող խնդրի, ռազմական դրության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։