Գլխավոր Միջոցառումներ Նոր թեմա՝ փրկարարների վերապատրաստման ծրագրում

Նոր թեմա՝ փրկարարների վերապատրաստման ծրագրում

788
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, փ/ծ մայոր Հովսեփ Բադալյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Վահագն Հովակիմյանը, փ/ծ լեյտենանտ Սերյոժա Մարտիրոսյանը եւ վարորդ-փրկարար փ/ծ ենթասպա Վահրամ Ավոյանը մշակել են էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ (ունեն լիցքավորվող շարժիչ, աշխատում են նաեւ նավթային վառելիքով) ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության մասին դասընթաց, որը կներդրվի ՃԿՊԱ-ում փրկարարների վերապատրաստման տարեկան պլանում: Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների իրականացման թեմաներով վերապատրաստումներ կազմակերպվում են ամեն տարի: Այս ծրագիրը բացառապես էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարներին է վերաբերում:

Առավել մանրամասն՝ այստեղ: