Գլխավոր Վերլուծություն 2023 թվականին ՌՀՄԱԿ ուժերով կկազմակերպվի վերապատրաստման 20 դասընթաց

2023 թվականին ՌՀՄԱԿ ուժերով կկազմակերպվի վերապատրաստման 20 դասընթաց

212
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2023 թվականի աշխատանքային պլանի համաձայն, կկազմակերպվի վերապատրասման (որակավորման բարձրացման) 20 դասընթաց ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողների եւ «Կարմիր խաչի» աշխատակիցների համար: 2022 թվականի նոյեմբերի 23-25-ը Արաբական միացյալ էմիրությունների Աբու Դաբի քաղաքում անցկացված Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) գլխավոր ասամբլեայի 25-րդ նիստում ընդունված որոշման համաձայն «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» դարձել է ՔՊՄԿ Հարավային կովկասի եւ Միջին արեւելքի տարածաշրջանային ուսումնական կենտրոն: Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության առաջարկով այս տարի «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» կկազմակերպվի վերապատրաստման երկու դասընթաց:

Նշված բոլոր վերապատրաստումներին կմասնակցի ավելի քան 200 մարդ: Վերապատրաստումների թեմաներն են. «Ջրասուզական պատրաստություն», «Հոգեբանական աջակցության ծառայության փրկարարների պատրաստություն», «Անօդաչու թռչող սարքերի կառավարում», «Մետրոպոլիտենում եւ ստորգետնյա կառույցներում հրդեհաշիջման մեթոդներ», «Ատոմային էլեկտրակայաններում հրդեհաշիջման կազմակերպում», «Որոնողափրկարարական աշխատանքները փլատակներում», «Որոնողափրկարարական աշխատանքները լեռնային անտառներում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ