Գլխավոր Վերլուծություն «Հեռակառավարվող սարքեր» խմբակ՝ Ստեփանավանում

«Հեռակառավարվող սարքեր» խմբակ՝ Ստեփանավանում

212
Տարածել

Ստեփանավանի «Ավիացիայի եւ ինովացիոն տեխնոլոգիաների կրթական կենտրոնն» սկսել է «Հեռակառավարվող սարքեր» խմբակի ընդունելություն՝ 13-15 տարեկան սովորողների համար։ Պարապմունքներն անցկացնելու են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի ուսումնական բազայի հրահանգիչներն ու Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի մասնագետները։ Ուսուցումն անվճար է, շաբաթական երկու օր, երեք ամիս տեւողությամբ։

ՃԿՊԱ Ստեփանավանի ուսումնական բազայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ սա աննախադեպ փորձ է, արդյունքը պարզ կլինի դասընթացի ավարտին։ Դասերն անցկացվելու են ՃԿՊԱ «Հեռակառավարվող սարքեր որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտության ուսումնական ծրագրի թեմաներով՝ խմբակային ուսուցման ձեւաչափին համապատասխան։

Առավել մանրամասն՝ այստեղ: