ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 2023 թվականի աշխատանքային եւ հիմնական միջոցառումների պլանների համաձայն, հաստատվել է ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի 2023 թվականի աշխատանքային պլանը:
Ըստ դրա, եկող տարի նախատեսված է ավելի քան 20 ծրագիր. մահվան ելքով եւ մարմնական վնասվածքներով անձանց փրկության գործում ներգրավված փրկարարական ծառայողների հետ հոգեբանական աշխատանքներ, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ հոգեբանական պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ, ԱԻՆ աշխատակիցների երեխաների համար թրեյնինգային ծրագրեր, նախարարության թափուր պաշտոնի համար դիմած թեկնածուների հոգեբանական եւ հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ եւ այլն: