Գլխավոր Վերլուծություն Փրկարար-ծանրամարտիկը նվաճել է 2 ոսկե մեդալ

Փրկարար-ծանրամարտիկը նվաճել է 2 ոսկե մեդալ

262
Տարածել

Դեկտեմբերի 15-18-ը Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցավ պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էր 243 մարզիկ 40 երկրից: Հայաստանը ներկայացրեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, բազմափորձ ծանրամարտիկ, սպորտի վարպետ Գրետա Վարդանյանը: Նա հանդես եկավ մինչև 55 կգ քաշային կարգում, հաջողությամբ կատարեց 3 մոտեցումները` 85, 90, 93 կգ արդյունքներով եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Երկրորդ ոսկե մեդալը մարզիկին շնորհվեց բարձրացրած ծանրության գումարային հաշվարկի համար:
Գրետան երկար ժամանակ զբաղվում էր միայն մարզչական գործունեությամբ, սակայն մեծ սպորտ իր վերադարձով ապացուցեց, որ առջեւում դեռ նոր հաղթանակներ կան:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Գրետա Վարդանյանը