Գլխավոր Վերլուծություն ՌՀՄԱԿ-ը դարձավ ՔՊՄԿ տարածաշրջանային ուսումնական կենտրոն

ՌՀՄԱԿ-ը դարձավ ՔՊՄԿ տարածաշրջանային ուսումնական կենտրոն

210
Տարածել

Նոյեմբերի 23-25-ը Արաբական միացյալ էմիրությունների Աբու Դաբի քաղաքում անցկացվել է քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) գլխավոր ասամբլեայի 25-րդ նիստը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի պատվիրակները՝ արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյան եւ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տնօրեն Պավել Գյոզալյան:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» ՔՊՄԿ Հարավային կովկասի եւ Միջին արեւելքի տարածաշրջանային ուսումնական կենտրոն դարձնելու հարցը: Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեան դրական եզրակացություն է տվել. «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» դառնում է ՔՊՄԿ Հարավային կովկասի եւ Միջին արեւելքի տարածաշրջանային ուսումնական կենտրոն:

Սա նշանակում է, որ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության տարեկան պլանով եւ որոշմամբ, «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» վերապատրաստման եւ որակավորման բարձրացման դասընթացներ կկազմակերպվեն տարածաշրջանի եւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների ոլորտային-մասնագիտացված կառույցների եւ կազմակերպությունների համար: