Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Սակրավորները շարունակում են ռազմամթերքի հայտնաբերումն ու ոչնչացումը. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Սակրավորները շարունակում են ռազմամթերքի հայտնաբերումն ու ոչնչացումը. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

212
Տարածել

2022 հոկտեմբերի 24-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 394 զանգ:

Գրանցվել է 7 հրդեհ՝ հիմնականում բռնկվել են չոր խոտածածկույթներում եւ աղբանոցներում: Հաշվի առնելով, որ առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի նվազում, ԱԻ ծառայությունը բնակիչներին զգուշավորության կոչ է անում. հետագա հրդեհային վտանգները կանխելու համար՝ լինել ուշադիր ջեռուցման համակարգերն Անցած շաբաթ փրկարարները բացել են խափանված փականով 6 դուռ, երկու կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն անցած շաբաթվա ընթացքում հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով կատարվել է 8 ելք: Հայտնաբերվել է 111 696 միավոր ռազմամթերք, մեծ մասը՝ փոքր տրամաչափի:

Հոկտեմբերի 30-ին ԱԻ ծառայությունը նշել է կազմավորման 30-րդ տարեդարձը եւ փրկարար ծառայողի մասնագիտական օրը: Հանդիսավոր միջոցառմանը համակարգի մի խումբ ծառայողների Հանրապետության նախագահի հրամանագրով, ՆԳ նախարարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների գործընկեր կառույցների ղեկավարների հրամաններով շնորհվել են պետական ու գերատեսչական մեդալներ, կոչումներ ու պարգեւներ:

ՆԳ նախարարությունը եւ ենթակա բոլոր կառույցներն ու կազմակերպությունները շարունակում են 24-ժամյա ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում:

Տեղեկատու հեռախոսներ՝ 911,101,112:

 

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն