Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է եւս 81 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է եւս 81 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

204
Տարածել

2022 թվականի հոկտեմբերի 18-24-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է հրդեհի 11,  ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ՝ 1, կենցաղային բնույթի 12 եւ այլ կանչեր:

11 հրդեհից 10-ը բռնկվել է չոր խոտածածկույթներում եւ աղբանոցներում, մեկը՝ Շուշիի շրջանի Հին շեն գյուղի բնակչին պատկանող անասնագոմում: Հրշեջ փրկարարները մարել են բոլոր հրդեհները:

Հոկտեմբերի 21-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Ստեփանակերտում: Տուժել է մեկ քաղաքացի: Վերջինս տեղափոխվել է բուժհաստատություն:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում բացել են խափանված փականով 4 դուռ, երկու կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակներից, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխել բժշկական հաստատություն: Բնակչությանը տեխնիկական օգնություն ցուցաբերելու եւ ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 5 ելք:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք: Հայտնաբերվել եւ ոչնչացվել է 81 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Կատարված աշխատանքին զուգահեռ, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են ՆԳ նախարարի կարգադրություններով ու ծառայության տնօրենի հրամաններով նախատեսված տարվա պլանային բոլոր միջացառումները, ուսումնական պարապմունքերն ու որակավորման դասընթացները, որոնք միտված են բարձրացնելու ԱԻ ծառայողների մասնագիտական ունակությունները:

Տեղեկատու հեռախոսներ՝ 911,101,112,

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն