Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

202
Տարածել

2022 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 11 երկրաշարժ

  •  Սեպտեմբերի 29-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 36 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ, 37 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ եւ 29 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 30-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 36 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 2-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 31 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ, 35 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ, 26 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ եւ 28 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արեւելք՝ 7-8 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում՝ 3 բալ, Ստեփանակերտում եւ Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ արեւելք՝ 5-6 բալ եւ 15 կմ արեւելք 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ. սեպտեմբերի 29-ին 6,7 մագնիտուդով Հարավային Սանդվիչյան կղզիների արեւելյան տարածքում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»