Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

124
Տարածել

2022 թվականի սեպտեմբերի 22-28-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Սեպտեմբերի 23-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շորժա գյուղից 6 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Սեպտեմբերի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 16 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 27-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 34 կմ հարավ-արեւելք՝ 7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ եւ Երեւան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 27-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 18 կմ հարավ-արեւելք՝ 5 բալ, 39 կմ հարավ-արեւելք՝ 5-6 բալ, 26 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ եւ 35 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Սեպտեմբերի 22-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի Կոլիմա նահանգի Կոլիմա քաղաքից 131 կմ դեպի հարավ-արեւելք: Հաջորդ օրը 6,2 եւ 6,1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատաս­խանաբար Ինդոնեզիայի Բանդա Աչեհ քաղաքից 198 կմ դեպի հարավ-արեւելք եւ Չիլիի Անկուդ քաղաքից 152 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»