Գլխավոր Վերլուծություն ՃԿՊԱ պրոռեկտոր. 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության արդյունքը գոհացուցիչ է

ՃԿՊԱ պրոռեկտոր. 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության արդյունքը գոհացուցիչ է

316
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության փաստաթղթերի ընդունումը սկսվել էր հունիսի մեկից: Այսօր ավարտվեց բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցմամբ չորս մասնագիտության գծով ընդունելության քննությունը: Քննությունների արդյունքներով ապագա փրկարարների շարքը համալրվեց 233 ուսանողով։ ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը ուրախալի է համարում այն փաստը, որ ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի 120 անվճար ուսուցմամբ տեղերը (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) համալրվեցին հենց առաջին փուլով չորս մասնագիտության գծով, ինչը վկայում է ՃԿՊԱ մատուցած կրթական ծրագրերի բարձր որակի, պահանջված ու գրավիչ լինելու մասին:

Առավել մանրամասն՝ այստեղ