Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» քաղաքացիական, փրկարար ծառայող դասախոսները, ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի մասնագետներն ու երեք ուսանող այցելել էին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Մեծն Մուրադի անվան թիվ 4 հիմնական դպրոց: Նախաձեռնության հեղինակը դպրոցի զինղեկ Սամվել Մաճկալյանն էր, որը բազմիցս վերապատրաստվել է ակադեմիայում: Բացի սրանից, ՃԿՊԱ-ում սովորել եւ սովորում են այս դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ: Անժելա Դօրինակ, գերազանցությամբ ավարտել է ՃԿՊԱ մագիստրատուրան՝ «Հոգեբանություն» մասնագիտությամբ:
Առավել մանրամասն՝ այստեղ