ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2022 թվականի ապրիլի 4-11-ը ժամանակահատվածում ստացել է 40 զանգ, որից 27-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 7 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 2 զանգ՝ միջանձնային բնույթի խնդրի, մեկական՝ ինքնասպանության փորձի, ինքնավնասման սպառնալիքի, ալկոհոլային կախվածություն ունեցող քաղաքացու վերաբերյալ: Բացի սրանից, ստացվել է մեկ կեղծ ահազանգ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։