Գլխավոր Միջոցառումներ ՔՊ վարժանքներ ՝ մարզերում

ՔՊ վարժանքներ ՝ մարզերում

1682
Տարածել

Համայնքներում եւ ուսումնական հաստատություններում շարունակվում են քաղաքացիական պաշտպանության թեմայով  միջոցառումները։

Նախորդ շաբաթ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: Գործարկվել է համայնքի էլեկտրաշչակը, բնակչությունը, համայնքապետարանի աշխատակազմը, դպրոցի աշխատակազմը պատսպարվել են մասնավոր տների նկուղներում։ Դրանից հետո համայնքի  ղեկավարի հետ կատարվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ։

Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գ․ Ղուկասյանը վարժանքի մասնակիցներին ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Տավուշի մարզի երեք համայնքում՝ Նոյեմբերյանի Բաղանիս, Ոսկեպար եւ Ջուջեւան բնակավայրերում, իրականացվել են «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը»  թեմայով վարժանքներ։

Շչակի միջոցով կատարվել է բնակչության ազդարարում, պատսպարում, տարհանման մարմինների ծավալում։ Բոլոր համայնքների վարչական շենքերում, Բաղանիսի եւ Ջուջեւանի դպրոցներում ու մանկապարտեզներում, Ոսկեպարի դպրոցում փրկարարները դասախոսություն են կարդացել «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

Պատրաստեց ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները