Գլխավոր Վերլուծություն Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության փետրվարի ամենամսյա դասընթացը

Անցկացվել է բժիշկ-փրկարարների պատրաստության փետրվարի ամենամսյա դասընթացը

2170
Տարածել

ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության փրկարար ծառայողների հրամանատարական, մարտական, մասնագիտական պատրաստության դասընթացների 2022 թվականի պլանի համաձայն,  փետրվարի 25-ին անցկացվել է այս տարվա առաջին դասընթացը երկու խմբի համար՝ սպայական եւ ենթասպայական:

Դասընթացի ժամանակ քննարկվել են հետեւյալ թեմաները. «Փրկարար ծառայության մասին» եւ «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներ, «Արտակարգ իրավիճակների դասակարգումը, բժշկատակտիկական բնութագրերը», «Բուժօգնության կազմակերպումը եւ ծավալումը արտակարգ իրավիճակների ժամանակ», «Առաջին բուժօգնության նախաբժշկական եւ բժշկական օգնության խնդիրները», «Տուժածի առաջնային եւ երկրորդային զննումը եւ վիճակի գնահատումը», «Անոթազարկի որոշումը քնային զարկերակի եւ ոտնաթաթի վրա», «Մոնիտորիգ. զարկերակային ճնշման չափումը աղետի վայրում» եւ այլն