Փետրվարի 2-7-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզում՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում գտնվող հենակետի փրկարակական ժամանակավոր հետակետի փրկարարները 5 ելք են կատարել, մեկը՝ ավտովթարի, չորսը՝ արգելափակման վերաբերյալ։ Օգնություն է ցուցաբերվել 6 քաղաքացու, որոնցից մեկը հանգրվանել է հենակետում։ Ավտովթարի պատճառով զոհվել է մեկ մարդ։
Սյունիքի մարզի Աղվանիի հենակետի հերթափոխն արգելափակումից դուրս է բերել 5, Վերին Խոտանանինը՝ 4 բեռնատար։
Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը Վարդենյաց լեռնանցքում օգնության է հասել երկու մեքենայի, որոնք դուրս են բերվել երթեւեկելի գոտի։ Արդեն քանի օր է՝ ձնաբուքը տեղանքում դադարել է, ճանապարհները բաց են։
Արագածոտնի մարզի Քուչակի հենակետն արձագանքել է արգելափակման երկու դեպքի, օգնություն է ցուցաբերվել 5 քաղաքացու։ Գրանցվել է մեկ ճանապարհատրանսպորտային պատահար։
Շիրակի մարզի Վարդաղբյուրի հենակետը դեպքեր չի սպասարկել:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ