2022 թվականի հունվարի 26-ից փետրվարի 2-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ. Հունվարի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ եւ 13 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ
. Հունվարի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
. Փետրվարի 1-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս՝ 5 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս
Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Հունվարի 27-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիջիի տարածքում: Հաջորդ օրը Պանամայի հարավում` Պունտա դե Բուրիկա քաղաքից 287 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Հունվարի 29-ին 6,5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում՝ Կերմադեկ կղզեխմբի տարածքում: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 7 երկրաշարժ: Փետրվարի 1-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արեւելյան Թիմորի Լոսպալոս քաղաքից 188 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»